Մեր բլոգը

Առաքում ամռանը. Այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք ?

20th Ապրիլի 2024 · 1'

Առաքելով շոգ ժամանակ դուք կարող եք հաշվի չառնել ձեր ուժերը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ձեռնարկել անվտանգության միջոցներ։ Իսկ դուք գիտեի՞ք, որ հարկավոր է խմել 1 լիտր ջուր 1 ժամվա ընդացում։ Մենք հավաքել ենք 5 խորհուրդ ձեր համար, որպեսզի դուք ավելի լավ պատրաստ լինեք շոգին։
Ահա 5 խորհուրդ շոգը հաղթահարելու համար.
1. Կանոնավոր ընդմիջումներ կատարեք. կարճ ընդմիջումներ անելու համար գտեք հով վայրեր կամ ստվեր:
2. Ժամանակ հատկացրեք շոգին սովորելու համար. մարմինը շոգի դեմ հանդուրժողականությունը զարգացնենու հատկություն ունի: Փորձեք առաջին օրը ձեր ժամանակի միայն 20%-ն անցկացնել շոգին։ Ամեն օր մի փոքր ավելացրեք ձեր ծանրաբեռնվածությունը:
3. Ուշադրություն դարձրեք սննդին: Փորձեք խուսափել ալկոհոլից և կոֆեինից: Եթե դուք դեղ եք օգտագործում, նախ հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք ձեզ թույլատրվում է աշխատել այսպիսի շոգ պայմաններում:
4. Գտեք ընկեր. միմյանց մասին հեգ տանելը կարևոր է: Փորձեք հոգ տանել ձեր և ձեր շրջապատի մարդկանց մասին։ Եթե տեսնեք այլ առաքիչների՝ գլխացավով, գլխապտույտով կամ ուշագնացությամբ, փորձեք դիմել բժշկի:
5. լուրջ վերաբերվեք նշաններին. լսեք ձեր մարմնին և գլխապտույտը կամ հոգնածությունը աչքաթող մի արեք:
Ի՞նչ անել եթե ձեզ լավ չեք զգում։ “Մենք ձեզ կոչ ենք անում լրջորեն վերաբերվել ձեր առողջությանը: Եթե ունեք գլխապտույտ, գլխացավ կամ նույնիսկ սրտխառնոց, դուք պետք է դադարեցնեք ձեր աշխաըանքը և այլևս չաշխատեք այսօր:

Խնդրում ենք անհապաղ գտնել ստվել, ջուր խմել և եթե բժշկական օգնության կարիք ունեք, օգտագործեք հավելվածի SOS կոճակը: Այն ձեզ անմիջապես կմիացնի շտապ օգնության ծառայությանը:”

wog-share