Եթե հավելվածի հետ խնդիրներ ունեք, հետևեք հետևյալ քայլերին.
Եթե խնդիրը չվերանա, կարող եք կապվել մեզ հետ հավելվածի միջոցով. Կապվեք Աջակցության հետ > Հավելված - ընդհանուր խնդիրներ > Այլ:
Եթե մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունեք, ստուգեք՝ արդոյք էլ․փոստի հասցեն և գաղտնաբառը ճիշտ են: Եթե համոզված չեք, մուտքի էկրանին սեղմեք «Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը»:
Մի մոռացեք, որ Glovo-ում պատվերները նշանակվում են ավտոմատ կերպով ալգորիթմի միջոցով։ Նախ ստուգեք հետևյալը, այդ հարցով մեզ հետ կապվելուց առաջ՝
Լավ կլինի, եթե տեղափոխվեք քաղաքի այն մասը, որտեղ տեղակայված են օբյեկտների մեծ մասը։ Դա կմեծացնի ձեր՝ պատվեր ստանալու հավանականությունը։
Եթե պատվերների հետ կապված խնդիր ունեք, կարդացեք այս հոդվածը։
Եթե հենց նոր եք պատվեր սկսել և հեռախոսում GPS-ի հետ կապված խնդիրներ եք նկատել կամ չեք կարողանում տեսնել հասցեն էկրանին, փորձեք փակել (ֆոնային ռեժումում ևս) և նորից բացել հավելվածը։ Եթե դեռ չեք կարողանում տեսնել հասցեն, փորձեք անջատել և նորից միացնել հեռախոսը։
Եթե խնդիրը շարունակվում է, կապվեք մեզ հետ զրույցի կամ էլ․փոստի միջոցով, և մենք հնարավորինս շուտ կանդրադառնանք խնդրին։
Եթե հավելվածը սառում է կամ պատշաճորեն չի աշխատում, հետևեք ստորև ներկայացված ցուցումներին։ Եթե առաջինը չի գործում, փորձեք երկրորդը և այդպես շարունակ՝
Եթե այս տարբերակներից ոչ մեկը չի գործում, կապվեք մեզ հետ զրույցի կամ էլ․փոստի միջոցով, և մենք հնարավորինս շուտ կանդրադառնանք խնդրին։