Հաշվի առնելով առաքման յուրահատկությունները՝ Glovo-ն նախագծել է ուսապարկ, որը հնարավորինս հարմարավետ և պրակտիկ է։

Ինչպես է բացվում

Ուսապարկը բացվում է վերևից և դիմացից։

Ունի մեծացնելու հնարավորություն

Քիչ տարածք զբաղեցնելու համար կարող եք կրել այն սկզբնական վիճակում կամ մինչև վերջ մեծացնել և ամրացնել մոտոցիկլին։

Հատվածամասերի օգտագործում

Ծալվող բաժանիչները տաք և սառը ապրանքները տարանջատելու, ինչպես նաև խմիչքներն ուղղահայաց դիրքում պահելու հնարավորություն են տալիս։

Ունի կարգավորվող ուսաժապավեններ։

Կողային ժապավենները թույլ են տալիս ուսապարկն ամրացնել մոտոցիկլին՝ առանց հավելյալ միջոցների օգնության, որոնք կարող են վնասել մոտոցիկլը կամ խոչընդոտել դրա ընթացքին։

Երբ պատվերն առաքվում է լավ վիճակում, հաճախորդն ավելի լավ կարծիք կգրի, ուստի ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ՝ սննդի տեղափոխումը լավագույնս կազմակերպելու վերաբերյալ։

Բաժանիչներն օգտագործեք, որպեսզի․

  1. Տարանջատեք տաք և սառը ապրանքները
  2. Տարանջատեք ուտելիքը խմիչքից
  3. Ուղղահայաց դիրքում պահեք խմիչքը

Սննդի շարունակական տեղափոխության արդյունքում մեծ է հավանականությունը, որ ուսապարկի ներքին մասը կարող է կեղտոտվել, ուստի խորհուրդ ենք տալիս ունենալ խոնավ կտոր՝ օրվա վերջում այն մաքրելու համար։

Այս հոդվածն օգտակար համարեցի՞ք: