Խորհուրդ․ հիշեք, որ պատվերի քանակը տատանվում է, և ձեր՝ պատվերներ չստանալու փաստը կարող է կապ չունենալ հավելվածի հետ։
Եթե դուք արդեն Glovo-ի հետ համագործակցող առաքիչ եք, մեզ հետ կապ հաստատելու լավագույն միջոցը հավելվածն է։ Հավելվածի ձեր պրոֆիլում «Կապվել աջակցության հետ» ընտրանքով կանցնեք տարբերակների ցանկ, որոնցից կարող եք ընտրել։ Այս տարբերակներից յուրաքանչյուրը (որոնք հարմարեցված են՝ կախված այն բանից, թե ունեք արդյոք ընթացիկ պատվերներ, թե ոչ) ունի լուծման սահմանված կարգ՝ առաքիչներին արագ լուծում առաջարկելու համար։
Եթե չգիտեք, թե որ դեպքում որ տարբերակն ընտրել, աչքի անցկացրեք յուրաքանչյուրի մանրամասն նկարագրությունը և տեղեկացեք, թե ինչպես կարող եք օպտիմալացնել Glovo-ի հետ ձեր փոխգործունեությունը։
Glovo-ի հետ կապ հաստատելու համար շատ կարևոր է հետևել ստորև ուղեցույցը։
Հասանելի է հավելվածում ձեր պրոֆիլից՝
Այս տարբերակն ընտրեք, միայն եթե նախօրոք ամրագրած ժամանակահատվածը սկսելուց առաջ չի հաջողվում գրանցվել։
Եթե կարծում եք, որ հավելվածի հետ խնդիրներ կան և դրա պատճառով պատվերներ չեք ստանում։
Խորհուրդ․ հիշեք, որ պատվերի քանակը տատանվում է, և ձեր՝ պատվերներ չստանալու փաստը կարող է կապ չունենալ հավելվածի հետ։
Եթե կարծում եք, որ Ձեր ունեցած GPS տարբերակներից ոչ մեկը պատշաճորեն չի աշխատում։
Խորհուրդ․ կարող եք նաև կարդալ «GPS-ի հետ կապված խնդիր» հոդվածն այս կայքում։
Եթե հավելվածի հետ խնդիրներ ունեք։
Խորհուրդ․ կարող եք նաև կարդալ «Արգելափակված հավելված» հոդվածն այս կայքում։
Սա տեղեկատվական տարբերակ է․ մեր աջակցության գործակալները ձեզ ժամանակահատվածներ տալու իրավունք չունեն և չեն կարողանա ամրագրել ձեր ժամերը։
Եթե պետք է հեռացնեք արդեն ամրագրված ժամանակահատվածներ, որոնք արդեն փակ են:
Խորհուրդ․ ինքներդ կարող եք հեռացնել ժամանակահատվածները, եթե օրացույցի վրայի կողպեքը բաց է։
Եթե կարմիր ժամանակահատվածներ եք տեսնում օրացույցում և ուզում եք հասկանալ դրանց նշանակությունը կամ ուղղել դրանք
Խորհուրդ․ կարմիր ժամանակահատվածների մասին կարող եք կարդալ նաև այստեղ։
Եթե ուզում եք ճշտել՝ արդյոք ձեր քաղաքում կա գրասենյակ, որը կարող եք այցելել։
Խորհուրդ․ այս տեղեկությունը կարող եք ստուգել նաև վեբ կայքի «Տեղեկություն ձեր քաղաքի մասին» բաժնում։
Ընտրեք այս տարբերակը, եթե ուզում եք ընդմիշտ դադարեցնել Glovo-ի հետ համագործակցությունը։
Ընտրեք այս պատճառը, եթե կարծում եք, որ «Անձրև», «Շտապ», «Առաքիր շատ, վաստակիր շատ» կամ ցանկացած այլ տեսակի առաջարկի հետ կապված որևէ սխալ կա։
Ընտրեք այս տարբերակը, եթե կանխիկ դրամի հետ կապված որևէ խնդիր ունեք (կանխիկացում, կանխիկ դրամի մնացորդ և այլն)։
Ընտրեք այս տարբերակը, եթե ձեր հաշիվ-ապրանքագրերի և վճարումների մասին լրացուցչ տեղեկություններ եք ուզում ստանալ, եթե հարկավոր է, որ հաշիվ-ապրանքագիրը նորից ուղարկվի կամ եթե հաշիվ-ապրանքագրում կամ որևէ պատվերի հետ կապված ճշգրտումներ անելու կարիք կա։
Խորհուրդ․ կանխիկ դրամի և հաշիվ-ապրանքագրերի մասին ողջ տեղեկությունը կարող եք գտնել նաև այս վեբ կայքում (բաժին․ Վճարումներ)։
Ընտրեք այս տարբերակը, եթե ուզում եք ձեր հաշվին վերաբերող որևէ տեղեկություն թարմացնել (SWIFT, էլ․փոստ, գաղտնաբառ, լուսանկար, տրանսպորտային միջոց)։
Եթե ապահովագրության մասին լրացուցիչ տեղեկությունների կարիք ունեք
Խորհուրդ․ կարող եք ծանոթանալ, թե ինչպես է աշխատում ապահովագրությունն այս կայքի «Ձեր անվտանգությունը» բաժնում։
Ընտրեք այս պատճառը եթե ձեր քարտի կամ Glovo սարքավորումների հետ կապված խնդիր ունեք (օրինակ՝ եթե մոռացել եք քարտի PIN կոդը, կորցրել եք քարտը կամ ուզում եք վերադարձնել ուսապարկը)։
Խորհուրդ․ եթե ունեք «Adyen» քարտ, կարող եք PIN կոդն ինքնուրույն փոխել հավելվածում՝ սեղմելով Պրոֆիլ > Դիտել քարտի PIN կոդը։
Եթե ուզում եք ավելին իմանալ գերազանցության գնահատականի մասին և թե ինչպես ուղղորդել որևէ մեկին Glovo-ի հետ համագործակցության։
Խորհուրդ․գերազանցության գնահատականի մասին ողջ անհրաժեշտ տեղեկությունը կարող եք գտնել նաև այս հոդվածում և կարող եք ուղղորդել ընկերոջն այս հղման միջոցով։
Ձեզ տեսանելի չեն լինի այս տարբերակները, եթե ձեր կողմից առաքվող պատվերն ընթացքի մեջ է։
Ընտրեք այս տարբերակը, եթե գտնվում եք կրիտիկական կամ վտանգավոր իրավիճակում։ Եթե անհրաժեշտ է, մեր աջակցության գործակալը կդիմի իշխանություններին՝ ձեզ հնարավորինս շուտ օգնելու համար։
Եթե տրանսպորտային միջոցի հետ կապված խնդիրներ ունեք, որն անհնար է դարձնում պատվերների առաքումը։
Ընտրեք այս պատճառը, եթե ուզում եք մեր աջակցության թիմին հայտնել անբարենպաստ եղանակային պայմանների մասին։
Եթե որևէ պատճառով չեք կարող առաքել ձեզ նշանակված պատվերը, կարող եք վերանշանակել այն։
Ընտրեք այս տարբերակը, եթե ապրանքները վերցնելիս խնդիրներ են առաջացել
Օբյեկտը փակ է, այնտեղ մարդ չկա, չեք կարողանում գտնել վերցնելու հասցեն կամ ուզում եք հաղորդել օբյեկտում պատվերի պատրաստմանը երկար սպասելու մասին։
Պատվիրված ապրանքը առկա չէ, օբյեկտը չի ստացել պատվերը պատրաստելու ծանուցումը, ինչ-որ մեկը վերցրել է այն սխալմամբ, պետք է փոխեք պատվերի տեսակը («Այլից» «Էքսպրես առաքում») կամ ձեզ նշանակվել է պատվեր, որի չափսերը չափազանց մեծ էին։
Վերջնական գինը տարբերվում է հավելվածում նշված գնից, բավարար կանխիկ դրամ չունեք պատվերի դիմաց վճարելու համար, ձեր քարտը չի աշխատում։
Օբյեկտի աշխատակիցները հրաժարվում են պատրաստել պատվերը կամ կոպիտ են։
Ընտրեք այս տարբերակը, եթե ապրանքների առաքման հետ կապված խնդիրներ են առաջացել․
Հաճախորդը առաքման կետում չէ, որպեսզի ստանա պատվերը, հաճախորդը հրաժարվում է ստանալ պատվերը, վատ վերաբերմունք եք նկատում կամ կասկածում եք, որ հաճախորդը խաբեբա է։
Հաճախորդի քարտի հետ կապված խնդիրներ կան, հաճախորդը բավարար կանխիկ դրամ չունի վճարելու համար կամ դուք բավարար մանրադրամ չունեք՝ հաճախորդին վերադարձնելու համար։
Ընտրեք այս պատճառը, եթե առաքման հասցեն թերի է կամ սխալ, գտնվում է առաքման տարածքից դուրս կամ քաղաքի վտանգավոր մասում։
Ընտրեք այս պատճառը, եթե հաճախորդի հայտի հիման վրա պետք է փոխեք պատվերը (օրինակ՝ փոխել առաքման հասցեն, ապրանքները, պատվերին ավելացնել մեկնաբանություններ կամ չեղարկել այն)։
Ընտրեք այս տարբերակը, եթե պատվերի ընթացքում հավելվածի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Օրինակ՝ չեք կարող տեսնել պատվերի տվյալները կամ վերբեռնել հաշիվ-ապրանքագիրը, չեք կարողանում ավարտել պատվերը, GPS-ի հետ կապված խնդիրներ են առաջացել կամ հավելվածն արգելափակված է կամ չեք կարողանում կապվել հաճախորդի հետ։
Օգտագործեք այս կոնտակտային ձևը միայն այն դեպքում, եթե ձեր հաշիվն արգելափակված է, և դուք չեք կարող օգտագործել հավելվածը: Հակառակ դեպքում, խնդրում ենք կապվել մեզ հետ հավելվածի միջոցով: