Բարելավելով փորձառությունը

Glovo-ի հետ համագործակցությունը կատարելագործելու վերաբերյալ խորհուրդներ

Նախքան սկսելը

Ժամերն ամրագրեք մտածված կերպով։ Եթե ժամանակահատված եք ամրագրել, սակայն չեք կարողանալու միանալ այդ ժամին, կարևոր է ամրագրումը որքան հնարավոր է շուտ հեռացնելը։ Ուշ հեռացումն ազդում է այլ առաքիչների վրա, ում, հնարավոր է, այդ ժամերին աշխատելը հարմար լիներ։

Պատվերների պիկ ժամերին, օրինակ՝ լանչին կամ հանգստյան օրերին ընթրիքի ժամերին հավելվածին միանալն առավելագույնի է հասցնում առաքիչի հնարավորությունները․ շատ պատվերներ, շատ եկամուտ։

  • Գրանցվեք ամրագրված ժամերի սկզբից մինչև 25 րոպե շուտ, որպեսզի համակարգը տեղեկանա, որ պատրաստ եք առաքումներ կատարել։
  • Գրանցման ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, ձեզնից կարող են խնդրել հաստատել ձեր ինքնությունը դեմքի ճանաչման համակարգի միջոցով։
  • Եթե գտնվեք ձեր քաղաքի լավագույն գործընկերների օբյեկտների մոտակայքում, կավելացնեք պատվերներ ստանալու հանարավորությունները, քանի որ հաճախորդները նրանց օբյեկտներից շատ են պատվիրում։

Որքան շատ պատվերներ եք առաքում, այնքան ավելի եք մեծացնում ձեր փորձը։ Ավելի շատ փորձ ունենալով՝ կարող եք ամենաարդյունավետ կերպով օգտագործել Glovo-ում անցկացրած ձեր ժամանակը։

Եթե գիտեք, որ չեք կարողանալու առքումներ կատարել ամրագրված ժամերի ընթացքում, խորհուրդ է տրվում հեռացնել ամրագրումը որքան հնարավոր է շուտ։ Հասանելի առաքիչներն ուրախ կլինեն այս նոր ժամերն ամրագրելու հնարավորության համար։

Հաճախորդները կհասկանան, որ պրոֆիլի նկարում պատկերված մարդն ու պատվերն առաքողը նույնը չեն, ուստի հավաստիացեք, որ ձեր պրոֆիլի նկարը թարմացված է։ Մեկ ուրիշի անձի օգտագործումն անօրինական է և համարվում է խարդախություն․ ապահովագրության կողմից չեն փոխհատուցվում այն դեպքերը, երբ վնաս է կրում հաշվի տիրոջից տարբեր անձ։

Առաքելիս

Սանիտարահիգիենիկ նկատառումներից ելնելով և համաձայն օրենսդրության՝ դիմակ կրելն ու պաշտպանվելը կարևոր է Glovo-ում աշխատելու ընթացքում։ Կարևոր է նաև ապահով հեռավորություն պահպանելը գործընկերոջ վերցնելու կետում հերթի ժամանակ, պատվերն առաքելիս և այլ առաքիչների կամ մարդկանց հետ խոսելիս։ Ուզում ենք հավաստիանալ, որ բոլորն ապահով են։

  • Եթե որևէ հարցով օգնության կարիք ունեք, ընտրեք ճիշտ պատճառը, որպեսզի կարողանանք խնդիրն արագ լուծել
  • Մենք մտածել ենք ձեր խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակների մասին, ուստի խնդրում ենք ընտրել պատճառը, ինչը ձեզ ուղղակիորեն կտանի խնդրի լուծմանը։ Սխալ պատճառ ընտրելը կարող է հանգեցնել խնդրի լուծման հետաձգման։

Անվտանգությունն առաջնային կարևորություն ունի մեզ համար Հույժ կարևոր է պահպանել օրենքն ու արագության սահմանափակումները, վարելու ընթացքում միշտ կապել ամրագոտին կամ կրել սաղավարտ, չանտեսել լուսացույցի ազդանշանները և խուսափել ուշադրություն շեղող ամեն ինչից։

Եթե ԱԸ-ն անջատված է, համակարգը ենթադրում է, որ դուք չեք ուզում պատվերներ ստանալ, ուստի կարող եք նաև հավելվածում միացված չլինել հաճախորդներին կամ գործընկերին։

Պատվերներ ընդունելը ժամանակ է պահանջում, ուստի պատվերների մերժումը կհանգեցնի նրան, որ լիարժեքորեն չեք հասնի հնարավոր եկամտի շեմին։

Այդ չանելը կարող է նշանակել, որ ապրանքները թերի են լինելու, ինչը կարող է ազդել ձեր կանխիկ դրամի մնացորդի վրա, չեղարկման, անտեղի կոնտակտի, ինչպես նաև գործընկերների և հաճախորդի կողմից վատ փորձառության պատճառ դառնալ։

Հաճախորդներն ուզում են ստանալ այն ամենը, ինչ պատվիրել էին, ուստի խորհուրդ ենք տալիս ստուգել, որ առաքվող ապրանքները համընկնում են հաճախորդի պատվիրած ապրանքների հետ։ Եթե փաթեթը կնքված է, ապա խորհուրդ ենք տալիս ստանալ գործընկերոջ հաստատումը, որ փաթեթում առկա են բոլոր ապրանքները։

Նպարեղեն պարունակող պատվերների դեպքում խորհուրդ ենք տալիս ապրանքներն ընտրել միևնույն խնամքով, ասես ձեզ համար եք գնում։ Եթե որևէ ապրանք հասանելի չէ, կարող եք կապվել հաճախորդի հետ՝ ապրանքը փոխելու կամ հետագա ցուցումներ ստանալու համար։

Թեյավճարի հավանականությունը բարձրանում է, երբ հաճախորդը գոհ է մնում։ Եթե պատվերները լավ վիճակում առաքեք, մեծ հավանականություն կա, որ կպարգևատրվեք դրա դիմաց։

Ամեն առաքումից հետ օգտատերերն ու գործընկերները կգնահատեն ծառայությունների որակը․ եթե հարգալից ու ջերմ եք եղել, լավ գնահատական կստանք։

Կան մի շարք այլ խորհուրդներ, որոնք կթեթևացնեն ձեր կյանքը

  • Թվային քարտեզների կիրառումը (օրինակ՝ Google Քարտեզներ) կարող է անհամեմատ հեշտացնել քաղաքով տեղաշարժվելը
  • Հարմարավետ հագուստն ու շատ ջրի պաշարը հաստատ կօգնեն ձեզ մնալ առողջ և եռանդուն։
  • Առաքիչների վեբ կայքում Glovo հավելվածի աշխատանքի վերաբերյալ խորհուրդներ և բացատրություններ կարդալը կարող է հեշտացնել դրա օգտագործումը։
  • Հավաստիացեք, որ ձեր տրանսպորտային միջոցը լավ վիճակում է, ինչը խիստ կարևոր է ձեր և ուրիշների անվտանգությունն ապահովելու համար։
  • Որոշ քաղաքներում չեղարկված պատվերները տարվում են հատուկ հավաքման կետեր, որպեսզի կարողնանք իրերը վերադարձնել դրանց տերերին (հաճախորդներին կամ գործընկերներին)․ ուշադիր եղեք այս հարցում։