Խմբային պատվերները ձեր ամրագրած ժամերի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև դրանք քաղաքում ավելի խելամտորեն բաշխելու նպատակով են: Այլ կերպ ասած, այն ձեզ հնարավորություն է տալիս վերցնել երկու պատվեր նույն գործընկերոջից և առաքել դրանք երկու տարբեր հաճախորդների:
Կարող եք խմբային պատվեր ստանալ երկու տարբեր ձևերով.
Սկզբում ստանում եք երկու խմբային պատվերներ:
Դուք ստանում եք մեկ առանձին պատվեր, սակայն ճանապարհին՝ մինչ Գործընկերոջ մոտ հասնելը, այն դառնում է խմբային պատվեր: Այդ դեպքում դուք կստանաք ծանուցում:
Միշտ հիշե՛ք հետևյալը․ Խմբային պատվերի առաքումը չի կարող մասնակի վերանշանակվել։ Պատվերի առաքումն ընդունելու դեպքում պետք է երկու պատվերն էլ առաքեք։
Միշտ հիշեք վերցնել անդորրագրեր երկու պատվերի համար էլ և վերբեռնել դրանք (հաճախորդի անունը և պատվերի համարը պետք է համապատասխանեն անդորրագրին): Մի՛ անհանգստացեք քաշի համար: Հավելվածը երաշխավորում է, որ խմբային պատվերները չեն գերազանցում սահմանաչափըը, այնպես որ առանց որևէ խնդրի կարող եք դնել ձեր ուսապարկի մեջ:
Եթե խանութի աշխատակիցներից մեկը ձեզ ասում է, որ երկրորդ պատվերը պատրաստ կլինի մոտ 10 րոպեից, խորհուրդ ենք տալիս կապ հյաստատել Աջակցության ծառայության հետ: Նրանք կստուգեն այդ տեղեկությունը և անհրաժեշտության դեպքում կառանձնացնեն պատվերները:
Հավելվածը ձեզ կտեղեկացնի, թե առաքման որ կետ է պետք գնալ առաջինը: Խնդրում ենք ստուգել, որ հաճախորդին ճիշտ պատվեր եք հանձնում: Արդյունավետության բարձրացման համար առաքման առաջին կետը միշտ գտնվում է երկրորդ կետի ուղղության վրա:
Եթե հաճախորդը հարցնում է ձեզ խմբային պատվերների մասին, կարող եք խորհուրդ տալ նրան կապ հաստատել Աջակցության ծառայության հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Զգուշացում՝ Պատվերներից որևէ մեկի չեղարկում դեռևս կարող է կատարվել։ Այդ դեպքում դուք կստանաք ծանուցում, որում նշված կլինի, թե որ պատվերն է չեղարկվել: Մյուս պատվերը կառաքվի սովորականի պես։