Սպասման ժամանակը այն ժամանակն է, որը դուք ծախսում եք վերցնելու կետում՝ սպասելով ձեր պատվերին: Հետհաշվարկը սկսվում է, երբ դուք գտնվում եք վերցնելու կետից 100 մետր հեռավորության վրա: Ահա թե ինչու առաջին 5 րոպեները չեն հաշվվում:

Օրինակ՝
եթե պատվերի ամփոփագրի վրա նշված է 7 րոպե որպես սպասման ժամանակ, ձեզ կվճարեն 2 րոպե ( 7 րոպեից հանվում է առաջին 5 րոպեն, որը չի հաշվարկվում):

Պատվերի համար ձեր անցած կիլոմետրերի քանակը ավտոմատ կերպով հաշվարկվում է Google Քարտեզների կողմից: Ընդհանուր հեռավորությունը հաշվարկվում է՝ հետևյալ երթուղիները գումարելով․

  1. Ամենակարճ երթուղին այն կետից, որտեղից պատվեր եք ստացել, մինչև վերցնելու կետ:
  2. Վերցնելու կետից մինչ առաքման կետ ամենակարճ ճանապարհը:

Ձեզ միշտ կվճարեն ամենակարճ երթուղու համար, որը ցույց է տալիս Google Քարտեզները, անկախ նրանից, թե ինչ երթուղի եք ընտրում:

Եթե ​​կարծում եք, որ համակարգում սխալ է տեղի ունեցել, կարող եք խնդրել, որ այն վերանայվի՝ էլ․նամակ ուղարկելով glovers@glovoapp.com հասցեին՝ «Րոպե» կամ «Կմ» վերնագրով, կախված ձեր հարցից: Խնդրում ենք նշել պատվերի կոդը: Եվ եթե ցանկանում եք մեկից ավելի պատվերի վերաբերյալ պահանջ ներկայացնել, յուրաքանչյուր պատվերի համար խնդրում ենք ուղարկել առանձին էլ.նամակ։

Այս հոդվածն օգտակար համարեցի՞ք: