Գերազանցության գնահատականը ստեղծվել է, որպեսզի գնահատի առաքիչի վարկանիշը՝ որպես անկախ մասնագետի։ Այն հիմնված է տարբեր չափանիշենրի վրա, օրինակ՝ հաճախորդի վարկանիշ, Գործընկերների կողմից սահմանված պիկ ժամերին առաքված պատվեր և այլ գործոններ, որոնք մանրամասնվում են հաջորդ բաժնում։
Միավորների համակարգը ստեղծվել է որոշելու համար, թե ինչ հերթականությամբ առաքիչները կարող են ժամեր ամրագրել հարթակում։ Այս կերպ Գործընկերները և օգտատերերը կարող են գնահատել առաքիչներին՝ նրանց վարկանիշը բարձրացնելու և օրացույցում առաջինը ժամանակահատվածներ ամրագրելու հանարավորություն տրամադրելու համար։
Հաշվի առնելով այս փաստը՝ Գերազանցության գնահատականն առաքիչին հնարավորություն է տալիս ամրագրել ժամանակահատվածներ նվազման կարգով՝ բարձրից ցածր։
Վերջերս, Գործընկերների և առաքիչների խանդրանքով, բանաձևը փոփոխվել է, որպեսզի ավելի լավ արտացոլի առաքիչների կատարելագործված ծառայությունների պարամետրերի ու արդյունքների փոփոխությունները։ Այսուհետ Գերազանցության գնահատականը կլինի 0-ից 5-ն ընկած միջակայքում գտնվող թիվ և կճշգրտվի ստորև մանրամասնված պարամետրերի համաձայն։ Պարամետրերի կշիռը տարբերվում է՝ կախված քաղաքից՝ համաձայն Գործընկերների և օգտատերերի տարբեր կարիքների։
Թարմացված բանաձևը բացի միավորների սանդղակն ու գանահատման համակարգը փոխելուց նաև ավելի զգայուն է փոփոխությունների նկատմամբ և ավելի լավ է արտացոլում այն, թե որքան պրոֆեսիոնալ կերպով է առաքիչի մատուցած ծառայությունն ընդունվում հարթակում ներգրավված տարբեր կողմերի կողմից։